Քննիչը միջնորդել է կալանավորել քաղաքապետ Հայկ Շամիրյանին, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
Մայիսի 23-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Շամիրյանի ձերբակալության մասին։ Նա նշել էր, որ Շամիրյանին ձերբակալել են Ասկերան համայնքի գույքի տրամադրման իրավունքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Այլ մանրամասներ իրավապաշտպանը չէր հայտնել։ Մելիքյանը, սակայն, հայտարարել էր, որ Շամիրյանը հետապնդման է ենթարկվում սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու համար։
Եփրիկյանը տեղեկացրել է, որ միջնորդության քննությունը տեղի կունենա մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Աջափնյակ 1 նստավայրում։ Միջնորդությունը կքննի դատավոր Ռազմիկ Մարիկյանը։