Իրավապահները եկել են խուզարկելու Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Այս պահին «այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի տուն։ Պարզ է, որ խուզարկելու։ Հետոն էլ է պարզ»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։
Մայիսի 23-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի ձերբակալության մասին։ Նա նշել էր, որ Շամիրյանին ձերբակալել են Ասկերան համայնքի գույքի իրավունքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Մելիքյանը, սակայն, հայտարարել էր, որ Շամիրյանը հետապնդման է ենթարկվում սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու համար։ Մայիսի 25-ին Մելիքյանը հայտնել էր Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի ձերբակալման մասին։