Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան, Armenia Today-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
ԱԱԾ-ից այսպես արձագանքեցին հարցին, թե Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Ջեյհուն Թոֆիգօղլուն, որը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, հունիսի 9-ին կորել է, հատե՞լ է ՀՀ սահմանը, թե՞ ոչ։
Հունիսի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնել էին, որ հունիսի 9-ին Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է կորել։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հուսեյնով Ջեյհուն Թոֆիգօղլուն կորել է անհայտ հանգամանքներում։