Նարեկ Սամսոնյանը կշարունակի մնալ ազատության մեջ՝ վարչական վերահսկողության տակ, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատական ակտը՝ մերժելով Սամսոնյանին «Արմավիր» ՔԿՀ վերադարձնելու մասին դատախազի պահանջը։
Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ հաղորդման ընթացքում իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։ Սամսոնյանը և Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել էին։ Ապրիլի 29-ին դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել էր Սամսոնյանի կալանքի դեմ Մելիքյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։
Մայիսի 21-ին Սամսոնյանին և Սաղաթելյանին «Իմնեմնիմի» փոդքասթին չմասնակցելու պայմանով ազատ էին արձակել։