Դատարանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել պատգամավոր Թագուհի Թովմասյանից՝ նրան 2021 թվականին հրապարակային վիրավորելու համար, տեղեկացրել է Թովմասյանը։
Նա հայտնել է, որ դատարանի պահանջով Նազարյանն «Առավոտ» օրաթերթում հրապարակել է ներողության տեքստը, ինչպես նաև պետք է 300 000 դրամ վճարի՝ որպես փոխհատուցում:
Թովմասյանի խոսքով՝ թեև դատարանը գտել է, որ ավելի մեծ գումար Նազարյանը չունի, սակայն նա Ծաղկաձորում բնակարան է գնել, իսկ ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները վերջին տարիներին մի քանի անգամ ավելացել են:
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 3-ին Թովմասյանի ելույթից հետո ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը, բարձրախոսը միացրած, վիրավորել էր Թովմասյանին՝ անվանելով «իդիոտկա»։