ՔԿ-ն Արաբկիրի թաղապետարանի 8 աշխատակցի, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի, քրեական օրենսգրքի տարբեր հոդվածքներով մեղադրանքներ է ներկայացրել, հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Մեղադրյալներից 4-ի, այդ թվում՝ երկու պաշտոնատար անձի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավ՝ 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Աբրահամյանը հայտնել է, որ քրեական գործերը վերաբերում են ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (Պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (Պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն հանցակցելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարվա ազատազրկմամբ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (Կաշառք ստանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի ժամկետով), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Կաշառք տալը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով) և 437-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառքի միջնորդություն, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ամկետով) նախատեսված հատկանիշներով։