Հուլիսի 8-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել վարույթ սկսել ՀՀ Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով) ՀՀ սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ` ԱԺ ընդդիմության դիմումի հիման վրա, գրել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա հիշեցրել է, որ 2022թ․ այդ հոդվածի հիման վրա է իր դեմ քրեական գործ էր հարուցվել և մինչև հիմա ընթանում է։
«Ի սկզբանե դատարանում վիճարկել ենք ոչ միայն իմ մեղքի առկայությունն այս գործով, այլև քրեական գործ հարուցելու բուն օրինականությունը և մեղադրանքի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը։ Հիմա, երբ այս նույն հոդվածի հիման վրա մի շարք նոր գործեր են հարուցվել տարբեր ընդդիմադիր գործիչների դեմ, հարցը հավելյալ հնչեղություն է ստացել, և ԱԺ ընդդիմությունը պաշտոնապես դիմել է Սահմանադրական դատարան»,- գրել է Չալաբյանը։
Ըստ Չալաբյանի՝ նրանից հետո, երբ նույնիսկ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է իր զեկույցում անդրադարձել այս հարցին և մանտնանշել հոդվածի ոչ իրավաչափությունը և հակասությունը խաղաղ հավաքների անցկացման Եվրոպական ուղեցույցին, ՀՀ սահմանադրական դատարանն այս հարցն ընդունել է քննության։