Բազմաբնակարան շենքի կառուցապատող ՍՊ ընկերության փաստացի ղեկավար Ռ․ Կ-ն հատուցել է Հայաստանի Հանրապետությանը չվճարած հարկերը, ինչի արդյունքում վերականգնվել է ավելի քան 431 մլն 300 հազար դրամի չափով պետությանը պատճառած վնասը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հարկ չվճարելու դեպքի վերաբերյալ հաղորդման հիման վրա 2023 թվականի հուլիսի 25-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով):
Ռ․ Կ-ն պետությանը 2024 թվականի մարտի 22-ին վճարել է 206 մլն 659 հազար դրամ հարկերը, գործողությունների արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 224 մլն 641 հազար դրամի չափով չվճարված հարկ, որը ևս ղեկավարը հատուցել է։ Ընդհանուր առմամբ՝ նա հատուցել է 431 մլն 300 հազար դրամ հարկային պարտավորություն, և հուլիսի 15-ին հսկող դատախազը որոշում է կայացրել ոչ արդարացնող հիմքով Ռ.Կ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնել։