ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացնում Արտաշատի համայնքապետարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկությունները ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր։