Հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում Գյումրի-Վանաձոր ճանապարհին ընտանիքի երեք անդամների կյանք խլած ավտովթարի վերաբերյալ վարույթով հետախուզում է հայտարարվել «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ, որը դեպքի վայրից դիմել էր փախուստի, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ ՔԿ-ի՝ վարույթի շրջանակներում ձեռնարկված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ «BMW X3 3.01»-ի վարորդի ինքնությունը: Նախաքննության ընթացքում նաև տվյալներ են ստացվել, որ «BMW X3 3.01»-ի վարորդը հատել է ՀՀ սահմանը:
Հուլիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և Honda (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992թ.) մակնիշների ավտոմեքենաները, որի հետևանքով երիտասարդ ամուսինները տեղում են մահացել, իսկ նրանց 8-ամյա տղան՝ հիվանդանոցում։ Ընտանիքի կյանքը խլած վթարի դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել։