ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի՝ շուրջ 200 դատական գործերը դեռևս չեն բաշխվել գործող դատավորների միջև, գրել է «Ժողովուրդ»-ը։ Նրա լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր հուլիսի 16-ին։
Ըստ թերթի՝ դատավորները մտահոգված սպասում են, թե համակարգը լքած դատավորի վարույթում գտնվող քրեական գործերն ինչպես են բաշխվելու։ «Դատավորը 2 շաբաթից ավելի՝ է հեռացվել է համակարգից, սակայն նրա վարույթով անցնող անձանց ճակատագիրը դեռևս օդից կախված է մնացել»,- գրել է օրաթերթը։
Նշենք, որ ԲԴԽ-ն Դանիբեկյանի լիազորությունները դադարեցրել էր ըստ Արդարադատության նախարարության հիմնավորման, ըստ որի՝ նա «կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատվել են պատասխանատվությունից: