Օգոստոսի 13-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը և նրա ընտանիքի անդամներն ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել են Գլխավոր դատախազություն, հայտնում է «Հետքը»։
Մասնավորապես՝ դատախազություն են հրավիրվել Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը: Նշվում է, որ դատախազությունը նրանց ծանուցել է՝ իրականացված ուսումնասիրության հիման վրա ընտանիքի անդամների անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:
Կայքի փոխանցմամբ՝ այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի հայտնել, թե ինչ գույք կամ որքան դրամ է ենթակա բռնագանձման:
Հուլիսին Հակակոռուպցիոն դատարանը որոշել էր հօգուտ պետության բռնագանձել նախկին նախագահ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ փոխկապակցված անձանց ունեցվածքը։