Դատարանը 1 ամսով երկարաձգել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը, հայտնել է Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Դատարանը մասնակի բավարարել է Վարդանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարաձգել է մեկ ամսով և վերացրել է ազգականներին տեսակցելու արգելքը»,- գրել է փաստաբանը։
Հունիսի 15-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում՝ Վարդանյանը և 2 կին։
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով 6 քրեական գործ էր հարուցել։ Ըստ գործերի՝ Վարդանյանը քաղաքացիներին հարկադրել է մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին (ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մաս, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով): Հունիսի 16-ին դատարանը բավարարել էր Վարդանյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ «Ազգային ճակատը» հայտնել էր, որ դատարանը երկամսյա կալանավորման որոշումներ է կայացրել նաև ՀՅԴ անդամներ Վահե Դանիելյանի և Լևոն Սաֆարյանի վերաբերյալ։