Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, Armenia Today-ին հայտնել է Տոնոյանի պաշտպան Ալբերտ Բենգլյանը։
Նրա խոսքով՝ ժամը 21։30-ի սահմաններում Տոնոյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել։
Ավելի վաղ Բենգլյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Տոնոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։
Տոնոյանը 2018թ․ մայիսից մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ն զբաղեցրել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել էին 2021թ․ սեպտեմբերին: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու, 2 մլրդ 277 մլն 323 հազ․ 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, այդ թվում՝ Տոնոյանին։