Երևանում տաքսու վարորդը 400 մետրի համար քաղաքացուց 1800 դրամ է պահանջել, սակայն չստանալով գումարը՝ գնացել է նրա տուն և ատրճանակի սպառնալիքով վերցրել այն, հայտնել է ՆԳՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ ահազանգն ստացվել է օգոստոսի 19-ին՝ ժամը 23։40-ին։ Ոստիկանները պարզել են, որ վարորդը Երևանի 33-ամյա բնակիչ է։ Նրան օգոստոսի 20-ի գիշերվա ժամը 2։10-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանություն:
Վերջինիս մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ: