2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը կոռուպցիայից 7․5 մլրդ դրամ վնաս է կրել, տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
ՔԿ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1003 քրեական վարույթ, որը 4․3%-ով քիչ է 2023թ. առաջին կիսամյակի համեմատ, հավելել են ՔԿ-ից։
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պարզվել է, որ պատճառված գույքային վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է 7.446.326.000 դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 675.420.000 դրամը։
«Վերականգնվածից 657.630.000 դրամը պետությանը պատճառված վնասն է, 9.798.000 դրամը՝ համայնքներին, 4.000.000-ը՝ իրավաբանական, իսկ 3.992.000-ը՝ ֆիզիկական անձանց։ Ընդ որում՝ 2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործություններով վնասի վերականգնման ցուցանիշն ավելի քան 4 անգամ գերազանցում է 2023թ. նույն ժամանակահատվածի արդյունքները։ 2023-ին այդ ցուցանիշը 156.126.000 դրամ էր։