Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ու ընտանիքի անդամներն ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն, ասված է azdarar.am-ում տեղադրված հրապարկման մեջ։
Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, և նրանք հրավիրվել են գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար։
Ծանուցման մեջ նշված է, որ Հարությունյանը պետք է ներկայանա օգոստոսի 20-ին՝ ժամը 15։00-ին, իսկ չներկայալու դեպքում՝ տեղեկացնի անհարմարության մասին։
Դավիթ Հարությունյանն առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարար է աշխատել 1998-2007թթ․ և երկրորդ անգամ՝ 2017-2018 թվականներին։