Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել է կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով նրան զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, Armenia Today-ին հայտնեց Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանը։
Նրա խոսքով՝ Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանին օգոստոսի 19-ին հրավիրել էր գրասենյակ, ներկայացրել հաշվառման։ Առուշանյանին է ներկայացվել դատական 3 ակտ։ Առաջինով նա տուգանվել է 700 հազար դրամով, երկրորդով պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, երրորդով՝ հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ, ասաց Շողիկյանը։