Ոստիկանները ձերբակալել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Երևանի 71-ամյա բնակչին, հայտնում է Armlur.am-ը։
«Պարզվել է, որ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանը, տեսնելով Փաշինյանին, տնից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ»,- գրում է կայքը։
Թերթը նշում է, որ երեկ ամբողջ գիշեր իրավապահ համակարգը փնտրում էր այդ արարքը կատարողին և, արդյունքում, ձերբակալել են 71-ամյա տարեց տղամարդու։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):