Ամերիկյան Կենտուկի նահանգի բնակիչ Ջեսսի Քիփֆը սեփական մահը կեղծելու համար վեց տարվա ազատազրկման է դատապարտվել, հայտնում է The Guardian-ը։ Նա այդ քայլին դիմել է ավելի քան 100 հազար դոլարի չափով ալիմենտ վճարելուց խուսափելու համար։
Դատարանը նրան նաև պարտավորեցրել է վճարել 196․000 դոլար՝ երեխայի ալիմենտի պարտքերի և պետական ու կորպորատիվ համակարգչային համակարգերին պատճառված վնասի համար:
Դատական փաստաթղթերի համաձայն՝ 2023 թվականի սկզբին 39-ամյա Քիփֆը մուտք է գործել նահանգային կառավարության տվյալների բազա և, ներկայանալով որպես բժշկական մասնագետ, համակարգ մուտքագրել տեղեկատվություն, որ ինքը մահացել է։