ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպանների վերաքննիչ բողոքներն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ, և այն կրճատվել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը»,- գրել է նա
2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Նրան կալանավորել էին 2023 թվականի հունիսի 16-ին։ Իրավապահները որպես կալանավորման պատճառ նշել էին խափանման միջոցի խախտումը՝ վայրից չհեռանալու մասին ստորագրությունը։