Հայաստանի բանտերում ազատազրկված իրանցի հինգ բանտարկյալ տեղափոխվել է Իրան՝ իրենց պատժի մնացած մասն այնտեղ անցկացնելու համար, հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի արդարադատության նախարարության Մարդու իրավունքների և միջազգային հարցերով փոխնախարար Ասկար Ջալալյանին։
Ջալալյանը նաև հայտարարել է, որ նրանց ազատ արձակումը հնարավոր է դարձել երկու երկրների միջև դատապարտված անձանց տեղափոխման մասին պայմանագրի կատարման շնորհիվ։
Նա մատնանշել է Հայաստանի հետ վիզաների չեղարկումը և հարևան երկրներ՝ հատկապես Թուրքիա և Հայաստան իրանցիների այցելությունների ավելացումը և ընդգծել, որ իրանցիները պետք է լրջորեն հաշվի առնեն կոմիտեի խորհուրդները և խուսափեն հանգստացնող միջոցներ, ցավազրկողներ, և արգելված հաբեր ու այլ տեսակի դեղամիջոցներ իրենց հետ տանելուց։