ՀՀ ՊՆ զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագունը 15 տարի ժամկետով)։
Ըստ ՔԿ-ի՝ դիակի արտաքին զննությամբ կզակի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք, բռնության այլ հետքեր չեն արձանագրվել։
«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ, հետաքննության մարմնին տրվել է քննության համար հետաքրքրություն ներկայացնող տվյալներ ձեռք բերելուն ուղղված հանձնարարություն»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով։