Դատարանն ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղավոր է ճանաչել։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը։
Նրա փոխանցմամբ՝ Փիլոյանը մեղադրվում էր ՔՕ 435 (Կաշառք ստանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը տասը տարի ժամկետով), ՔՕ 255 (Խարդախություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը տասհինգ տարի ժամկետով) և նախկին ՔՕ 308 հոդվածերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով) նախատեսված արարք կատարելու մեջ։
2022 թվականի հոկտեմբերին Փիլոյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 15 միլիոն դրամ գրավի դիմաց։
Նույն թվականի մարտի 31-ին Հակակառուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Փիլոյանին և քրեական գործով ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ ավելի քան 10 անձ կասկածյալ է։ Ըստ մեղադրանքի՝ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել էր խոշոր չափերով կաշառք: