ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բանտային կալանքը վերափոխվել է տնային կալանքի և 25 մլն դրամ գրավի, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնելու գրավի գումարը վճարելուց հետո, որից հետո նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի։
Մելիքյանը հույս է հայտնել, որ Աշոտյանը վաղն ազատ կարձակվի և ընտանիքի հետ կլինի։
Օգոստոսի 26-ն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել էր պաշտպանների վերաքննիչ բողոքներն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ, և այն կրճատվել էր մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը։
2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Նրան կալանավորել էին 2023 թվականի հունիսի 16-ին։ Իրավապահները որպես կալանավորման պատճառ նշել էին խափանման միջոցի խախտումը՝ վայրից չհեռանալու մասին ստորագրությունը։