ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանի 2 առևտրի կենտրոնում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ է ստացել, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
««Դալմա Գարդեն մոլ»-ում և «Ռոսիա մոլ»-ում ռումբի առկայության մասին ահազանգ ենք ստացել, ստուգման արդյունքում պարզվել է, որ դրանք կեղծ են»,- մանրամասնել է Սարգսյանը։
Հարցին՝ այլ վայրերի վերաբերյալ ահազանգեր ստացե՞լ են, Սարգսյանը պատասխանել է, որ այս պահին միայն նշված ինֆորմացիան է։