Դատարանը կալանավորել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյային ու դպրոցի տնօրենին, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նրա խոսքով՝ կալանավորվածներն անցնում են կաշառք տալու և կաշառք ստանալու վարույթով։
Այսօր ավելի վաղ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հաստատել էր, որ կոռուպցիայի մեղադրանքով սեպտեմբերի 11-ին ձերբակալվել է մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ 1lurer.am-ի տվյալներով՝ Կարապետյանից բացի կալանավորվածների թվում են Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը և փոխտնօրենը։
Մարտի 25-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառք ստանալու և կաշառք տալու գործով մեղադրանքներ էր առաջադրել Շիրակի մարզպետարանի 6 աշխատակցի, իսկ Արթիկ քաղաքի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը երկու ամսով կալանավորվել էր։