Դատարանը Հնդկաստանի երկու քաղաքացու կալանքի է ենթարկել թմրամիջոց ձեռք բերելու, ապօրինի տեղափոխելու և պահելու համար, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ գերատեսչության՝ նրանք 120 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթավորված թմրամիջոցներ են ձեռք բերել, որոնց մի մասի հետազոտությամբ պարզվել է, որ առանձնապես խոշոր չափերով՝ 8,22 գրամ քաշով են։
Հնդիկներից մեկի մոտ հայտնաբերվել է 30 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթներ, իսկ Երևանի Ֆանարջյան փողոցում գտնվող Զեյթունի գերեզմանատան ավտոճանապարհի մայթեզրին կից խոտածածկ տարածքում՝ 90 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթներ։
Ըստ ՔԿ-ի՝ նրանց նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ապօրինի իրացնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով) և առաջադրվել մեղադրանք: