Երևանում երկու տղամարդ առևանգել և բռնության են ենթարկել մի կնոջ, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ամբաստանյալների անունները վարչությունից չեն հրապարակել՝ հայտնելով միայն սկզբնատառերը՝ Մ.Ա. և Ա.Պ.։
Առևանգման մեջ մեղադրվողներից Մ.Ա.-ն ձերբակալվել է, երկրորդ-ի՝ Ա.Պ.-ի նկատմամբ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել, պարզաբանել են Քննչական կոմիտեից։
Քննությամբ պարզվել է, որ 35-ամյա Մ․Ա․-ն 2024թ․ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, իր մտերիմ Ա․Պ․-ի հետ «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցով գնացել է տուժողի՝ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում գտնվող շենքի բակ և ավտոմեքենայում սպասել նրան։ Երբ վերջինս տաքսիով շենքի բակ մտնելուց հետո դուրս է եկել ավտոմեքենայից, Մ․Ա․-ն, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ մազերից քարշ տալով, նստեցրել է մեքենան։ Ապա Մ․Ա․-ն վարորդ Ա․Պ․-ին հրահանգել է նշված վայրից վարել ավտոմեքենան, ինչը վերջինս կատարել է։
Որոշ ճանապարհ անցնելուց հետո մեքենան կանգ է առել և կինը, դուրս նետվելով, փորձել է փախչել։ Մ.Ա.-ն ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, փորձել հետ մղել մեքենան։ Կնոջը, այնուամենայնիվ, հաջողվել է փախչել և թաքնվել մոտակա առանձնատներից մեկում, որտեղից էլ ոստիկանություն է զանգահարել։
ՔԿ-ն պարզել է, որ Մ․Ա․-ն հունվարի 22-24-ն ընկած ժամանակահատվածում, Ա․Հ․-ին պարբերաբար տվել է սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ: Այնուհետև՝ 2024թ․ հունվարի 25-ին, փորձել է հրկիզել մեկ այլ անձի ավտոմեքենա, որի արդյունքում այդ անձին՝ Ա․Հ․-ին, պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:
Դատարանը որոշել է կալանավորել Ա.Պ.-ին ՔՕ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից անձի առևանգում, առավելագույն պատիժ՝ 8 տարվա ազատազրկում) նախատեսված մեղադրանքով։