Սեպտեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 1.40-ին, ոստիկանությունը ձերբակալել է Երևանում՝ Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկում, «Մերսեդեսով» դրիֆտ կատարած 2 երիտասարդի, հայտնում են ՆԳՆ-ից։
«ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 20 և 18 տարեկան երկու երիտասարդի»,- մանրամասնել են ՆԳՆ-ից։
«Մերսեդեսը» տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք, կազմած փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: