Մոսկվայի դատարանը ռեժսոր Սարիկ Անդրեասյանին մեկուկես տարով զրկել է վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Անդրեասյան Սարիկ Գառնիկովիչը ենթարկվել է վարչական տույժի՝ 30,000 ռուբլու չափով և 1 տարի, 6 ամիս ժամկետով զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից»,- մեջբերում է գործակալությունը դատարանի աղբյուրին։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, միջադեպը տեղի էր ունեցել 2024 թվականի մայիսին, երբ Անդրեասյանի վարած մեքենան կանգնեցրել էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Ռեժիսորին խնդրել էին ալկոթեստ հանձնել, սարքը ցույց էր տվել արյան մեջ 0,160 մգ/լ գերազանցող ալկոհոլի պարունակություն։ Ռեժիսորն ընդունել էր արդյունքները։
Դատարանում Անդրեասյանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՃՈ տեսուչը նրան ու ընթերականերին չի բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչը կոպիտ խախտում է։
Դատարանի որոշումից հետո ռեժիսորը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել այն։
«Ինձ ճանաչողները քաջատեղյակ են, որ ես ընդհանրապես խմող չեմ և չեմ բռնվել որևէ բան խմելիս: Ես ոստիկանին անկեղծորեն խոստովանեցի, որ նախորդ օրը մի բաժակ գինի եմ խմել։ Նրանք իսկույն սկսեցին ինչ-որ անհավանական պաթոսով շոու ցուցադրել, կարծես առանձնապես վտանգավոր մարդու էին բռնել։ Ես թեստը հանձնեցի հենց այնտեղ: Ինձ ասացին, որ իմ ցուցանիշները բարձր են, բայց ես ինքս իմ աչքով չեմ տեսել դրանք։ Արդեն հինգ ամիս է, ինչ իմ փաստաբանը զբաղվում է այդ հարցով, և մենք նույնպես բողոքարկում ենք այս որոշումը»,- գրել է Անդրեասյանը Telegram-ում։
Նա հորդորել իրեն չմեղադրել «այն բանում, ինչը նա չի արել»։