Ներքին գործերի նախարարությունը Երևանի «Ռոսիա մոլում» ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Ահազանգն ստանալուց հետո ստուգել են այն ու պարզել, որ չի համապատասխանում իրականությանը։ Ռումբի մասին ահազանգը կեղծ է»,- հավելել են ՆԳՆ-ից։
Սեպտեմբերի 12-ին Երևանի 2 առևտրի կենտրոնում՝ «Դալմա Գարդեն մոլ»-ում և «Ռոսիա մոլ»-ում, ռումբի առկայության մասին կեղծ ահազանգեր էին ստացվել։