Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ սուտ մատնության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 476 հոդված, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով-խմբ․) քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա նշել է, որ այլ մանրամասներ չի կարող հաղորդել։
Shamshyan.com-ը սեպտեմբերի 27-ին գրել էր, որ սեպտեմբերի 23 Արզաքանցյանն իր ներկայացուցչի միջոցով ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ Երևանի բնակիչ 59-ամյա Սմբատ Նասիբյանը 2009-2011 թվականների ընթացքում խաբեությամբ իրեն գույքային վնաս է պատճառել։