Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը կազմել է 1 մլն 590 հազար դրամ, հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17 սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։ Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»,- հայտնել են տեսչական մարմնից։
Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 3-ին տեղեկացրել էր, որ Փիրումյան փողոցում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ։ Ահազանգն ստանալուց հետո վարչական շրջանի աշխատակիցները և իրավապահները կանխվել էին հետագա ծառահատումը։