Իրավապահները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 9։20-ի սահմաններում իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին՝ գետնին են գցել 3 փաթեթ։
«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են շուրջ 9 կգ 330 գրամ մարիխուանայի, շուրջ 1 կգ150 գրամ մեթամֆետամինի, շուրջ 510 գրամ ափիոնի և շուրջ 530 գրամ հերոինի նմանվող զանգվածներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ոստիկանություն՝ առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են։
Գերատեսչությունը հավելում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։