Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր ռուս գործընկեր Իգոր Կրասնովի հետ ստորագրել է 2025 թվականի համագործակցության ծրագիրը, հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին Կրասնովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է համագործակցության անհրաժեշտությունը կոռուպցիայի կոնկրետ դեպքերի և Հայաստանից Ռուսաստան արտահանվող անօրինական ծագման գույքի բռնագրավման վերաբերյալ։
Գլխավոր դատախազները համաձայնել են ավելի մեծ ուշադրություն դարձնել գիտակրթական ոլորտում կապերի ամրապնդմանը։ Իրավաբանական օգնության երկկողմ բնույթը Վարդապետյանը պայման է համարել երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու համար, ասվում է հաղորդագրությունում։
Կրասնովը Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 4-ին ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Հայաստանի գլխավոր դատախազի հետ հանդիպմանը նա հայտնել էր Իրանի անհանգստությունը՝ կապված Արաքս գետի էկոհամակարգի վրա Հայաստանում ձեռնարկություններից մեկի գործունեության բացասական ազդեցության հետ։ Վարդապետյանն ու Կրասնովն այցելել են նաև Մատենադարան։
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, պատժի կրումից հետո ՔԿՀ-ից ազատ է արձակվել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, պատժի կրումից հետո ՔԿՀ-ից ազատ է արձակվել, հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով...