Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղուլունցը։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման, ապա ազատ է արձակվել»,- նշել է Սարգսյանը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը վերաբերում է զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։ Տվյալ հոդվածով նախատեսված է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: