Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի բռնագանձման վերաբերյալ, հայտնել է ԳԴ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը պահանջել է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 29 միավոր անշարժ գույք, 8 ընկերությունների բաժնետոմսեր և 6 մլն 643 հազար դոլար։
Հուլիսի 23-ին Հովսեփյանին հրավիրել էին Գլխավոր դատախազություն՝ իրեն և իր ընտանիքին պատկանող գույքի ապօրինի ծագման վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալու։
2021 թվականին Հովսեփյանին ձերբակալել էին պաշտոնավարման ժամանակահատվածներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը։ 2022-ին դատարանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց Հովսեփյանին ազատելու որոշում էր կայացրել։