Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ, 3 շարժական գույք և 723 միլիոն դրամ, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Օգոստոսի 20-ին Արդարադատության նախկին նախարարն ու ընտանիքի անդամներն ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել էին դատախազություն։