Դատարանը ձերբակալել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշխատակցին՝ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացնելու կասկածանքով։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ դպրոցի աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Անառակաբարո արարք կատարելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը, որը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով)։
Աբրահամյանը նշեց, որ անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ և նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ հայտնել չի կարող։