«Զվարթնոց» օդանավակայանից առավոտյան ժամը 05:00-ին իրավապահները բերման են ենթարկել Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, գրել է Armlur.am-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Ըստ կայքի՝ նրան տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Կայքի տեղեկություններով՝ Բալասանյանը պատրաստվում էր այցելել արտերկրում բուժման կուրս անցնող հորը։ Կայքը չի նշել ձերբակալության պատճառը։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը Բալասանյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունն Armenia Today-ին խոստացավ ճշտել, սակայն ավելի ուշ հայտնեցին, որ իրենց մոտ նման դատական գործ առկա չէ։
Բալասանյանը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2012-2021 թվականներին: 2021 թվականի նոյեմբերին քաղաքապետ էր դարձել Վարդգես Սամսոնյանը, ում թեկնածությունը պաշտպանել են «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները: