ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն՝ իր գործի նյութերին ծանոթանալու համար, հայտնում է azdarar.am հանրային իրազեկման կայքը։
Հովսեփյանը հրավիրվել է իրեն պատկանող գույքի ապօրինի ծագման հետաքննության շրջանակներում, պարզաբանել է կայքը։ Դավթյանը հոկտեմբերի 18-ին պետք է ներկայանա ԳԴ։
Դավթյանը երկու անգամ աշխատել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում՝ 2018-2020 թվականներին և 2021-2022 թվականներին։ 2021 թվականի նոյեմբերին նրան մեղադրանք էր առաջադրվել անորակ հրթիռներ մատակարարելու գործով։