Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցիչը կալանավորվել է, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նախաքննության շահերից ելնելով Աբրահամյանն այլ մանրամասներ չհաղորդեց։
Ավելի վաղ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ դատարանը ձերբակալել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշխատակցին՝ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացնելու կասկածանքով։
Ավելի ուշ համացանցում տարածվել էր ենթադրյալ ձերբակալության տեսանյութը, որտեղ դպրոցի աշխատակիցն աշակերտների ներկայությամբ իրավապահների կողմից բերման էր ենթարկվում։