Դատարանը կալանքից ազատել է ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին և ՀՅԴ Վայոց ձորի մարզային կոմիտեի նախագահ Վահե Դանիելյանին՝ նրանց խափանման միջոցը փոխարինելով տնային կալանքով։
Վարդանյանը խափանման միջոցի փոխարինման համար վճարել է 2 մլն դրամ գրավ։
Սեպտեմբերի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Վարդանյանին 1 ամսով կալանքի տակ պահելու դեմ փաստաբանական կողմի բողոքը։ Օգոստոսի 14-ին դատարանը 1 ամսով երկարաձգել էր նրա կալանքը։
Հունիսի 15-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում՝ Վարդանյանը և 2 կին։
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով 6 քրեական գործ էր հարուցել։ Ըստ գործերի՝ Վարդանյանը քաղաքացիներին հարկադրել էր մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին (ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մաս, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով):
Հունիսի 16-ին դատարանը բավարարել էր Վարդանյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ «Ազգային ճակատը» հայտնել էր, որ դատարանը երկամսյա կալանավորման որոշումներ է կայացրել նաև ՀՅԴ անդամներ Վահե Դանիելյանի և Լևոն Սաֆարյանի վերաբերյալ։
Դանիելյանը տնային կալանքի տակ կմնա 3 ամիս։
«Ազգային ճակատը» հունիսի 16-ին հայտնել էր, որ դատարանը երկամսյա կալանավորման որոշումներ է կայացրել նաև ՀՅԴ անդամներ Վահե Դանիելյանի վերաբերյալ։