Վերջին հինգ տարում Հայաստանում հայտնաբերվել է ավելի քան 4 հազար հրազեն, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանը՝ երկրում հանցավոր իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ 2019 թվականին հայտնաբերվել է 526 հրազեն, 2020 թվականին՝ 693, 2021 թվականին՝ 751, 2022 թվականին՝ 925, իսկ 2023 թվականին՝ 1159 հրազեն։
Միևնույն ժամանակ, 2014-2018 թվականներին այս ցուցանիշը կազմել է 3 457, այսինքն՝ աճը կազմել է 597 կամ 17,3 տոկոս, նշել է Ղազարյանը։
«Առհասարակ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների պատկերը հետևյալն է` 2019 թվականին` 74 դեպք, 2020 թվականին` 83, 2021 թվականին` 57, 2022 թվականին` 67, 2023 թվականին` 94: Միջինում աճը կազմել է 18,7 %»,- հայտնել է Ղազարյանը։
Նշված դեպքերից, ըստ 2022-2023 թվականների տվյալների, 2022 թվականին 67 դեպքից օրինական հրազենով է կատարվել 27-ը կամ 40,3 %-ը, իսկ 2023 թ.-ին` 94 դեպքից` 44-ը կամ 46,8 %-ը: Նախարար տվյալներով՝ օրինական 71 զենքերից 67-ը եղել են ակոսափող և ողորկափող որսորդական զենքեր, և միայն 4-ը` մարտական ատրճանակ: