Ոստիկանները Կոտայքի մարզի Քասախ գյուղի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել, որ տանը կան տուժած մարդիկ և դի։ Բժիշկները՝ մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նրանց:
Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները, քանի որ վարկածներից մեկով, հնարավոր է, շմոլ գազի արտահոսք է տեղի ունեցել, սակայն տանը գազի հոտ չի զգացվել:
Իրավապահները փորձում են պարզել՝ տեղի ունեցածը շմոլ գազի հետևա՞նք է, թե՞ սննդային թունավորում։ Մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզվում է, գրում է կայքը: