Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն՝ գործի նյութերին ծանոթանալու համար, հայտնում է azdarar.am-ը։ Բաղդասարյանը հրավիրվել է իրեն պատկանող գույքի ապօրինի ծագման հետաքննության շրջանակներում, պարզաբանել է կայքը։
Ծանուցագրում նշվում է, որ Գլխավոր դատախազության ստուգման արդյունքներով Բաղդասարյանի և նրա ընտանիքի անդամների անվամբ գրանցված գույքը ենթակա է բռնագանձման։ Վերահսկող մարմինը չի հստակեցնում, թե ինչ գույքի մասին է խոսքը։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա այս անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,- ասված է ծանուցագրում։
Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հոկտեմբերի 29-ին պետք է ներկայանան գերատեսչություն։
Բաղդասարյանը 2003-2006 թվականներին զբաղեցրել էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ 1997 թվականին հիմնել էր «Օրինաց երկիր» կուսակցությունը։ 2016 թվականի փետրվարին «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվել էր կուսակցության նախագահ։
Դատարանը Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակցուհուց պահանջել է 200 000 դոլար բռնագանձել
Հակակոռուպցիոն դատարանի վճռով Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակցից հօգուտ Հայաստանի 79 մլն դրամ (գրեթե 200 000 դոլար) կբռնագանձեն, հայտնել են Գլխավոր...