Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը չի բացառել, որ Արդարադատության նախարարի նշանակման հարցը կարող է լուծվել այսօր երեկոյան, նա այդ մասին հայտնել է Armenia Today-ին։
Խաչատրյանը դժվարացել է պատասխանել այդ պաշտոնում իր թեկնածությանը հավանություն տալու հավանականության մասին հարցին։
«Սահմանված կարգով դարձել եմ Արդարադատության նախարարի թեկնածու և չեմ հրաժարվել իմ թեկնածությունից։ Հետևաբար, եթե ինձ ընտրեն՝ պատրաստ եմ զբաղեցնել այդ պաշտոնը»,- նշել է Խաչատրյանը:
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի համար։ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել Արդարադատության նախարարին:
Հոկտեմբերի 10-ին Armlur.am-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության փակ նիստում կուսակցության ղեկավարությունը մերժել էր Արդարադատության նախարարի բոլոր թեկնածուներին։ Հոկտեմբերի 14-ին Խաչատրյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընդունել է Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության առաջարկը։
Մանրամասները՝ տեսանյութում։