Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների նոր կազմը, տեղեկանում ենք e-gov.am կայքից։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16,1-ին մասը` հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը հետևյալ կազմով. Վահե Գրիգորյան, Նորա Կարապետյան, Աննա Մարգարյան»,- ասվում է հրամանագրում։
Ապրիլի 26-ին Փաշինյանը ՄԻԵԴ-ի դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Վիգեն Քոչարյանի թեկնածությունը։