Գլխավոր դատախազությունը ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից գույք և գումար բռնագանձել, հայտնել են դատախազությունից։
Դատախազությունը պահանջել է հօգուտ ՀՀ Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 15 անշարժ գույք, շուրջ 315 միլիոն դրամ (մոտ 800 հազար դոլար)։ Պահանջել են բռնագանձել նաև 2 տրանսպորտային միջոց։
Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 24-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը:
Մելքումյանը խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնն զբաղեցրել էր 2017-2019 թվականներին: Նա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էր։